Մայր Աթոռից տեղեկանում ենք, որ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն շնորհավորել է Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի Արամ Ա-ին՝ ծննդյան 70-ամյակի առիթով:
Նույն օրը Ամենայն Հայոց Հայրապետը նաև հեռախոսազրույց է ունեցել Արամ Ա Կաթողիկոսի հետ և Մայր Աթոռ Ս. Էջմիածնում ընթացող Գերագույն հոգևոր խորհրդի ժողովի մասնակիցների անունից շնորհավորանքներ և բարեմաղթանքներ փոխանցել նրան։
Հայոց Հովվապետը Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսին մաղթել է կենաց արևշատություն և արդյունազարդ գահակալություն ի պայծառություն Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության։