image
Հրատապ լուրեր:

Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորել է Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի 70-ամյակը

Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորել է Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի 70-ամյակը

Մայր Աթոռից տեղեկանում ենք, որ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն շնորհավորել է Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի Արամ Ա-ին՝ ծննդյան 70-ամյակի առիթով:

Նույն օրը Ամենայն Հայոց Հայրապետը նաև հեռախոսազրույց է ունեցել Արամ Ա Կաթողիկոսի հետ և Մայր Աթոռ Ս. Էջմիածնում ընթացող Գերագույն հոգևոր խորհրդի ժողովի մասնակիցների անունից շնորհավորանքներ և բարեմաղթանքներ փոխանցել նրան։

Հայոց Հովվապետը Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսին մաղթել է կենաց արևշատություն և արդյունազարդ գահակալություն ի պայծառություն Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության։