image

Զորավար Անդրանիկի հարսանեկան լուսանկարը

Զորավար Անդրանիկի հարսանեկան լուսանկարը

 

Անդրանիկ Օզանյանը՝ Զորավար Անդրանիկը, ուշագրավ անձնական կյանք է ունեցել: Մայրը մահացել է, երբ նա եղել է մեկ տարեկան, Անդրանիկին խնամել է ավագ քույրը՝ Նազելին։

Անդրանիկն ամուսնացել է 17 տարեկանում՝ սակայն նրա կինը մահացել է մեկ տարի անց՝ ծննդաբերությունից հետո, մեկ օր հետո մահացել է նաեւ նրանց նորածին որդին: 

Անդրանիկը երկրորդ անգամ ամուսնացել է 1921 թվականին Փարիզում, Նվարդ Քյուրքչյանի հետ։

Նրանց կնքահայրը եղել է Պողոս Նուբար Փաշան։

Հարսանիքին ներկա էին նշանավոր եւ երեւելի մարդիկ, ազգային գործիչներ: Պահպանվել է  այդ օրվանից լուսանկար, նշվում է նաեւ, որ արարողության ժամանակ ոլորը բոցաշունչ ելույթներ են ունեցել, խոսել է նաեւ Անդրանիկը, ասելով, որ կինը չի կարող իրեն կաշկանդել, եթե հայրենիքի գործն առաջնային լինի, ինքը պատրաստ է ամեն ինչ թողնել եւ կրկին զինվորագրվել պայքարին: 

Երկրորդ կնոջից Անդրանիկը երեխաներ չունեցավ։

Հայ ժողովրդի ամենասիրած հերոսը մահացավ իր երկրորդ ամուսնությունից 6 տարի հետո՝ 1927 թվականի օգոստոսի 30/31-ին, Չիքո (Սակրամենտոյի մոտ) քաղաքի Ռիչարդսոն Սփրինգս հանքային ջրերի առողջարանային համալիրում (ԱՄՆ)՝  սրտի կաթվածից եւ սեպտեմբերին թաղվեց Ֆրեզնոյի «Արարատ» գերեզմանատանը։ 1928 թվականի հունվարին նրա աճյունը փոխադրվեց Փարիզ եւ վերաթաղվեց Պեր-Լաշեզ գերեզմանոցում, իսկ տարիներ անց (2000) այն տեղափոխվեց Հայաստան՝ Երեւանի Եռաբլուր պանթեոն։