image

«Հոկտեմբերի 27»-ի գործով ցմահ դատապարտված Էդիկ Գրիգորյանը մահացել է

«Հոկտեմբերի 27»-ի գործով ցմահ դատապարտված Էդիկ Գրիգորյանը մահացել է

Այս գիշեր մահացել է «Հոկտեմբերի 27»-ի գործով ցմահ ազատազրկման դատապարտված Էդիկ Գրիգորյանը: Այս մասին Tert.am –ին հայտնեց ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանը՝ մանրամասնելով. «Գիշերը բողոքել է սրտի շրջանում սուր ցավերից, կանչվել է «Շտապ օգնություն», որը Գրիգորյանին տեղափոխել է «Էրեբունի» բժշկական կենտրոն, որտեղ և նա մահացել է»:

Հարցին, թե վերջին շրջանում նա առողջական խնդիրներ ունեցե՞լէ , Գոռ Ղլեչյանը խոստացավ պատասխանել ավելի ուշ:

Հիշեցնենք, որ մասնագիտությամբ բժիշկ  Էդիկ Գրիգորանը Նաիրի  և Կարեն Հունանյանների, նրանց քեռի Վռամ Գալստյանի և խմբի մյուս անդամների հետ 1999 թվականի հոկտեմբերի 27-ին մուտք էր գործել Ազգային ժողով և 2004-ին դատապարտվել էր ցմահ ազատազրկման:|

Հիշեցնենք, որ 1999 թվականի հոկտեմբերի 27-ի Հայաստանի Հանրապետության  Ազգային ժողովի վրա կատարված հարձակումը տեղի էր ունեցել հերթական նստաշրջանի կառավարությանը հարց ու պատասխանի ժամանակ՝ կառավարության անդամների ներկայությամբ։ Ահաբեկչական խմբի գործողությունների արդյունքում զոհվեցին  ՀՀ ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանը, վարչապետ Վազգեն Սարգսյանը և 6 այլ պետական գործիչներ ու ԱԺ պատգամավորներ, 8 մարդ վիրավորվեց, իսկ 91-ը՝ գերեվարվեցին: