image

Ղամիշլիից Արցախի Իշխանաձոր տեղափոխված բժիշկ Հայկ Խաչոյի համար առանձնատուն է կառուցվել. լուսանկար

Ղամիշլիից Արցախի Իշխանաձոր տեղափոխված բժիշկ Հայկ Խաչոյի համար առանձնատուն է կառուցվել. լուսանկար

Սիրիայի Ղամիշլի քաղաքից Իշխանաձոր տեղափոխված Հայկ Խաչատրյանի՝ Հայկ Խաչոյի համար Իշխանաձորում առանձնատուն է կառուցվել: Այս մասին տեղեկանում ենք «Թուֆենկյան» բարեգործական հիմնադրամից, որն էլ եղել է այս նախաձեռնության հեղինակը: Հիմնադրամի գործադիր տնօրեն Րաֆֆի Դուդաքլյանը նշում է, որ այս տարվա ընթացքում Արցախում վիրավոր զինծառայողներին նույնպես բնակարաններ են հանձնվել, «Արցախ Ֆոնդ» կազմակերպության ԱՄՆ մասնաճյուղի համաֆինանսավորմամբ էլ 6 տուն հանձնել են Առաջամուղում:

Հիմնադրամը նույն ծրագրի շրջանակներում տներ է կառուցում նաեւ հայրենադարձ հայերի համար, որոնք ցանկություն կհայտնեն եւ կբնակվեն ազատագրված տարածքներում: 

Ղամիշլիից բժիշկ Հայկ Խաչատրյանն այդ հայերից մեկն է, որ իր երեք աղջիկների հետ Սիրիայի պատերազմի պատճառով հեռացել է երկրից եւ բնակվում է Իշխանաձորում:  Հայկ Խաչատրյանը բժիշկ է աշխատում նշված համայնքում՝ սպասարկելով նաեւ հարեւան համայնքներից եկած հիվանդների: Տուն ունենալը առանձնակի երջանկություն է պատճառել Սիրիայից եկած Խաչատրյանին, եւ նա խոստացել է իր հերթին ամեն ինչ անել՝ համայնքի շենացման համար: 

 


 


 

Լուսանկարները՝ Արցախպրես-ի