image

Աշխարհահռչակ երգչուհի Հասմիկ Պապյանն ամուսնալուծվել է. Լուսանկար

Աշխարհահռչակ երգչուհի Հասմիկ Պապյանն ամուսնալուծվել է. Լուսանկար

Աշխարհահռչակ հայ երգչուհի Հասմիկ Պապյանը բաժանվել է ամուսնուց: Այդ մասին հայտնել է անձամբ ինքը՝ Հասմիկ Պապյանը, ասելով, որ ծանր պահ է, եւ խնդրում է հարցեր չտալ: 

Հասմիկ Պապյանը եւ բեմադրիչ Կոնրադ Կուեյնը ունեն մեկ դուստր՝ Սիրանուշը:  

 

Սիրելի հայրենակիցներ, բարեկամներ, ընկերներ,
ցավով հայտնում եմ, որ 24 տարի համատեղ կյանքից հետո իմ և Կոնրադի
ճանապարհները բաժանվեցին:
Որքան էլ որ նա հայերեն խոսել, գրել, կարդալ սովորեց, այնուամենայնիվ՝ մնաց ինձ օտար: 
Իսկ օտարի հետ չեն ծերանում…
Բաժանումը սրտի բաց վիրահատություն է՝ առանց անեսթեզիայի...
Խնդրում եմ ըմբռնումով մոտենալ այս պահին ինձ համար ստեղծված դժվար կացությանը և խուսափել ավելորդ հարցադրումներից: 
Ավելացնելու ոչինչ չունեմ...
Հարգանքով և սիրով, Ձեր՝ Հասմիկ: 

 

 

Հասմիկ Պապյանի ամուսինը՝ Կոնրադ Կուեյնը