image

Ադրբեջանցի Շահին Միրզոևը ընտանիքով ապաստան է խնդրել Հայաստանից. ՀՀ իշխանությունները դրական են արձագանքել

Ադրբեջանցի Շահին Միրզոևը ընտանիքով ապաստան է խնդրել Հայաստանից. ՀՀ իշխանությունները դրական են արձագանքել

Հայաստանի ԱԳՆ մամլո խոսնակի հայտարարությունը


Հայաստանի իշխանություններին է դիմել Շահին Միրզոևը՝ խնդրելով իրեն տրամադրել ժամանակավոր ապաստան, քանի որ, հանդիսանալով Թալիշական մշակույթի խորհրդի անդամ, Թալիշական ազատագրական շարժման մասնակից, «Թոլիշի Սադո» թերթի թղթակից, ստիպված է եղել փախչել Ադրբեջանից՝ ազգային և կրոնական փոքրամասնությունների հանդեպ բռնաճնշումների ու նրանց իրավունքների կոպտագույն ոտնահարումների պատճառով, և ընտանիքով ժամանել Հայաստան։

Հայաստանի իշխանությունները դրական են արձագանքել Շահին Միրզոևի խնդրանքին։