image

Մշեցի երգչուհի Աճին, որից Կոմիտասը երգեր է գրառել

Մշեցի երգչուհի Աճին, որից Կոմիտասը երգեր է գրառել

Երգչուհի Խանումի լուսանկարն է, նա Մուշից է եղել, մականունը՝ Աճի: Կոմիտաս վարդապետը նաեւ նրանից է երգեր լսել եւ հետո ձայնագրել: Աճին Մեծ եղեռնից մազապուրծ գաղթել եւ բնակություն է հաստատել Շիրակի մարզի Պեմզաշեն գյուղում: Նրա լուսանկարը գյուղացիները տվել են «Շիրակ» կենտրոնի տնօրեն Վահան Թումասյանին, որ Շիրակին վերաբերող հնություններ եւ պատմություններ է հավաքում: Գյուղացիները մինչեւ հիմա հիշում են Աճիին՝ միայնակ այդ կնոջը, որ ամբողջ կյանքում այդպես էլ ընտանիք չկազմեց եւ հեռացավ կյանքից՝ գաղթի եւ տեղահանության պատկերներն իր հոգու մեջ տանելով: