image

Այսօր կառուցելով վաղվա Հայաստանը

Այսօր կառուցելով վաղվա Հայաստանը

Վերջերս նախագահի հետ հայրենիք կատարած այցից հետո վերադարձա նորացված հույսով եւ խոր երախտագիտությամբ՝ Աստծո կողմից AMAA-ի միջոցով Հայաստանում իրականացվող նշանակալի աշխատանքի համար։ Ավետիսյան ավագ դպրոցի շրջանավարտների տոնակատարությունից մինչեւ ՀՀ վարչապետի եւ կառավարության ներկայացուցիչների հետ հանդիպումները, ինչպես նաեւ Հանքավանի AI Career Camp-ի այցը վերահաստատեցին այն համոզմունքը, որ իրական եւ երկարատեւ փոփոխությունը հնարավոր է միայն կրթության, առաջնորդության եւ քրիստոնեական ծառայության մեջ հետեւողական ներդրման միջոցով։ Առանձնապես ոգեշնչող էր երկրի նորարարության եւ մարդկային կապիտալի զարգացման տեսլականը, ինչպես նաեւ ներկայումս համատեղ մշակվող համագործակցության համաձայնագիրը, որը կարեւոր քայլ է մեր գործընկերության ամրապնդման եւ Հայաստանում AMAA-ի ազդեցության ընդլայնման համար։

Մեր այցը Գյումրիի AMAA-ի համալիր, հատկապես՝ «Շող» կենտրոն, դարձավ կենդանի ծառայության խորքային վկայություն։ Տեսնելով այն սերն ու հոգատարությունը, որով մեր երեխաները ամեն օր շրջապատված են՝ եւս մեկ անգամ հաստատվեց այն ճշմարտությունը, որ երբ ներդրում ենք անում մարդկանց կյանքում, ներդրում ենք կատարում Հայաստանի ապագայի մեջ։ 

Ես խորապես երախտապարտ եմ մեր հավատարիմ աջակիցներին, որոնց նվիրումը հնարավոր է դարձնում այս վերափոխող ծառայությունը։ Միասին մենք սերմեր ենք ցանում, որոնք պիտի պտուղ բերեն սերունդներ շարունակ։ 

«Եվ բարություն գործելուց չհոգնե՛նք, որովհետեւ իր ժամանակին 
պիտի հնձենք, եթե չթուլանանք». Գաղատացիներին 6.9:

 

Սերժ Բուչակչյան
AMAA-ի գործադիր տնօրեն