Այսօր գումարուած Հայաստանի ժուռնալիստներու միութեան 12-րդ համագումարի աւարտին բաց քուէարկութեամբ Հայաստանի ժուռնալիստներու միութեան նախագահ ընտրուեցաւ «168 Ժամ» թերթի գլխավոր խմբագիր, «Արմենիա» կայանի «Ռ-Էվոլյուցիա» հաղորդաշարի հեղինակ և վարող Սաթիկ Սէյրանեանը:
Ազգային Ժողովի անդամ (ՀՀԿ)Մարգարիտ Եսայեան ներկայացուց Սաթիկ Սէյրանեանը ըսելով, որ ինք համագումարին կը մասնակցի առաջին անգամ և եկած է երկու պատճառով. «Առաջին պատճառն այն է, որ եկայ շնորհակալութիւն յայտնելու Աստղիկ Գէորգեանին, նա երկար տարիներ ղեկավարել է կառոյցը: Ես լուրջ վերապահում ունեմ Միութեան հանդէպ, բայց ձեռնպահ կը մնամ շարունակել, թե ինչու ունեմ այդ վերապահումը:Եկել եմ, որ պաշտպանեմ Սաթիկ Սէյրանեանի թեկնածութիւնը, որովհետեւ Ժուռնալիստների միութիւնը նոր շնչի, թարմութեան կարիք ունի: Ես կարծում եմ, որ Սաթիկ Սեյրանեանն այդ մարդն է: Խնդրում եմ, որ պաշտպանեք Սաթիկ Սէյրանեանի թեկնածութիւնը, և մենք այս կէտից շարժուենք առաջ»:
Իր կարգին Սաթիկ Սէյրանեան ըսաւ, որ միութեան պատկերը իր համար սպասելի էր. «Ցաւօք, ինձ համար պարզ էր, որ այսպես է լինելու: Ասելիք շատ կայ, ժուռնալիստիքան ամենաշխոյժ , ամենաաքթիւ ոլորտն է, եւ վիճակն այսպես չպէտք է լինէր»:
Ապա տեղի ունեցաւ բաց քուէարկութիւն. Սէյրանեան ձայներու բացարձակ մեծամասնութեամբ՝ 57 կողմ, 1 դէմ, 0 ձեռնպահ ձայներու յարաբերակցութեամբ ընտրուեցաւ Հայաստանի ժուռնալիստներու միութեան նախագահ: Իսկ ինքառաջադրուած թեկնածու Յարութիւն Ծատրեանին դէմ, կողմ կամ ձեռնպահ չէին քուարկած:
Նիւթը ՝ «Թերթ.ամ»էն