Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինութեամբ կարգալոյծ է հռչակուել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Տ. Ահարոն աբեղայ Շահուերդեանը: Տնօրինութեան համար հիմք է ծառայել Ահարոն աբեղայի կողմից ներկայացրած դիմումը:
Կարգալոյծ եկեղեցականն այսուհետ դասւում է աշխարհականների շարքը եւ կը կոչուի իր աւազանի անունով` Արթուր Շահուերտեան: