image

Հայաստանում տնկվելու են Լիբանանի խորհրդանիշ մայրի ծառեր

Հայաստանում տնկվելու են Լիբանանի խորհրդանիշ մայրի ծառեր

Լիբանանում Հայաստանի հանրապետության դեսպանատնից տեղեկանում ենք, որ դեսպանատան ջանքերով Հայաստանում հիմնվելու է մայրիների անտառ: Մայրին համարվում է Լիբանանի խորհրդանիշը, շատ երկրներում է այն աճում, բայց լիբանանյան մայրին է հատկապես նշված Աստվածաշնչում: Օրերս մայրու 250 տնկի բարեհաջող կերպով հասավ Հայաստան: Նախ փորձ է արվելու նրանք ամրացնել հայաստանյան հողում, որից հետո կհիմնվի անտառը: Մասնագետները նշում են, որ հիսուն տարի է պետք՝ մայրու անտառ ունենալու համար: