«Սասնա ծռեր» խմբին սնունդ հասցնելու մեջ մեղադրվող Արթուր Սարգսյանը՝ «Հաց բերողը», քիչ առաջ մահացել է «Արմենիա» բժշկական կենտրոնում: ԶԼՄ-ների տեղեկությունը հաստատել է «Արմենիա» բժշկական կենտրոնի փոխտնօրեն Արսեն Գրիգորյանը:
Արթուր Սարգսյանը երեկ երեկոյան կրկին տեղափոխվել էր հիվանդանոց, նա վիրահատությունից հետո այդպես էլ գիտակցության չի եկել:
Հիշեցնենք, որ «Սասնա ծռեր» զինված խմբին օժանդակելու մեջ մեղադրվող Արթուր Սարգսյանն ազատ էր արձակվել 2016 թվականի դեկտեմբերի 31-ին, քանի որ ազատազրկման հետ անհամատեղելի հիվանդություն ուներ: Փետրվարի 9-ին, սակայն, նա կրկին կալանավորվել էր: Արթուր Սարգսյանը հացադուլ էր հայտարարել եւ պահանջում էր փոխել իր խափանման միջոցը՝ կալանքը: