image
Հրատապ լուրեր:

«Հաց բերողը»՝ Արթուր Սարգսյանը մահացել է

«Հաց բերողը»՝ Արթուր Սարգսյանը մահացել է

«Սասնա ծռեր» խմբին սնունդ հասցնելու մեջ մեղադրվող Արթուր Սարգսյանը՝ «Հաց բերողը»,  քիչ առաջ մահացել է «Արմենիա» բժշկական կենտրոնում: ԶԼՄ-ների տեղեկությունը հաստատել է «Արմենիա» բժշկական կենտրոնի փոխտնօրեն Արսեն Գրիգորյանը:

Արթուր Սարգսյանը երեկ երեկոյան կրկին տեղափոխվել էր  հիվանդանոց, նա վիրահատությունից հետո այդպես էլ գիտակցության չի եկել:

Հիշեցնենք, որ «Սասնա ծռեր» զինված խմբին օժանդակելու մեջ մեղադրվող Արթուր Սարգսյանն ազատ էր արձակվել 2016 թվականի դեկտեմբերի 31-ին, քանի որ ազատազրկման հետ անհամատեղելի հիվանդություն ուներ: Փետրվարի 9-ին, սակայն, նա կրկին կալանավորվել էր: Արթուր Սարգսյանը հացադուլ էր հայտարարել եւ պահանջում էր փոխել իր խափանման միջոցը՝ կալանքը: