image
Հրատապ լուրեր:

Սիրիահայ գործարարի «Թուֆենկչի գրուպը» Հայաստանում դեղագործական ապրանքներ կարտադրի

Սիրիահայ գործարարի «Թուֆենկչի գրուպը» Հայաստանում դեղագործական ապրանքներ կարտադրի

Հայաստանում օրերս բացվել է սիրիահայ գործարարների հիմնած «Թուֆենքչի գրուպ» գործարանը, որը կզբաղվի բարձրորակ դեղագործական ապրանքների արտադրանքով: «Թուֆենքչի գրուպ» ընկերության տնօրեն Կառլո Գասպարը լրագրողների հետ զրույցում նշել է. «Պետությունը մեզ աջակցել է շիտակ ուղի ցույց տալու և օրինական գործունեություն ծավալելու հարցում»: Նրա խոսքով՝ Հայաստանում բիզնես սկսելու դժվարությունն այն էր, որ երկիրը ծովից հեռու է, և որ պահեստային ապրանքներ դեռևս չունեն:

Կառլո Գասպարի ընկերությունը Սիրիայում զբաղվել է դեղագործությամբ, այնտեղից, ինչպես նաև Վենեսուելայից Հայաստան է բերել փորձը, որը օգտագործելու է որակյալ և նոր սերնդի դեղեր արտադրելու գործում: Աշխատուժի մի մասը նույնպես Սիրիայից է: «Թուֆենկչի գրուպը», կառավարության աջակցությամբ, ծրագրում է ավելացնել ներդրումներն ու աշխատատեղերը:

Գործարանի արտադրանքը հիմնականում արտահանվելու է Սիրիա, Լիբանան, Հորդանան, Եմեն, աֆրիկյան երկրներ՝ Լիբիա, Ալժիր: Տեղական շուկայի ակնկալիքները նույնպես մեծ է, ասել է Կարլո Գասպարը: