Հայաստանի ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը հայտնում է, որ Սանկտ Պետերբուրգում ՀՀ Գլխավոր հյուպատոսության նախնական տվյալների համաձայն Սանկտ Պետերբուրգի մետրոյում պայթյունի հետևանքով տուժածների շրջանում կան հայեր: Նրանց անունները ճշտվում են:
Հիշեցնենք, որ այսօր ահաբեկչական պայթյուն է որոտացել Սանկ Պետերբուրգի մետրոյի կայարաններից մեկում: Տասը հոգի զոհվել է, կան տասնյակ վիրավորներ: