image
Հրատապ լուրեր:

Սանկտ Պետերբուրգի մետրոյում պայթյունի հետևանքով տուժածների շրջանում կան հայեր. խոսնակ

Սանկտ Պետերբուրգի մետրոյում պայթյունի հետևանքով տուժածների շրջանում կան հայեր. խոսնակ

Հայաստանի ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը հայտնում է, որ Սանկտ Պետերբուրգում  ՀՀ Գլխավոր հյուպատոսության նախնական տվյալների համաձայն  Սանկտ Պետերբուրգի մետրոյում պայթյունի հետևանքով տուժածների շրջանում կան հայեր: Նրանց անունները ճշտվում են: 

Հիշեցնենք, որ այսօր ահաբեկչական պայթյուն է որոտացել Սանկ Պետերբուրգի մետրոյի կայարաններից մեկում: Տասը հոգի զոհվել է, կան  տասնյակ վիրավորներ: