Եվրոպայի Հայերի համագումարը միանալով ողջ հայության ձայնին խստիվ դատապարտում է Թուրքիայի անօրինական ռազմական ներխուժումը հյուսիսային Սիրիա: Թուրքիայի իշխանությունները տարածաշրջանում շարունակելով իրենց որդեգրած դարավոր ցեղասպանական քաղաքականությունը առիթը բաց չեն թողնում տեղահանությունների եւ պատերազմական գործողությունների միջոցով հարյուրհազարավոր խաղաղ բնակչություն ունեցող քաղաքներն ու գյուղերը ավերելու եւ բնակիչներին ոչնչացնելու համար:
Հյուսիսային Սիրիա Թուրքական ներխուժումը սպառնում է տեղի բնակիչների եւ հատկապես հայության ոչնչացումը: Հայության այն բեկորների ոչնչացումը՝ որոնք թուրքական յաթաղանից եւ 1915 թվականի ցեղասպանությունից մազապուրծ, ապաստան էին գտել այդ շրջաններում:
Միջազգային հանրությունից, Միացյալ Ազգերի Կազմակերպությունից, Եվրոպական միության ղեկավարությունից եւ պետություններից, ինչպես նաեւ մեծ տերություններից պահանջում ենք անհապաղ ձեռնարկել միջոցներ՝ կասեցնելու Էրդոգանի ղեկավարած Թուրքիայի շովինիստական, մեծապետական քաղաքականության ոտնձգությունները մի այլ սուվերեն երկրի նկատմամբ եւ թույլ չտալ նոր ցեղասպանությունների:
Եվրոպայի Հայերի Համագումար