Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատուական համակարգը յայտարարութիւն տարածած է, ուր, մասնաւորապէս, ըսուած է.
«Նախընտրական քարոզարշաւի շրջանակներում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցութեան վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինեանը շարունակում է յանիրաւի մեղադրանքներ հնչեցնել Հայոց Եկեղեցու հասցէին։
Եկեղեցու եւ ազգային-հոգեւոր արժէքների հանդէպ ներկայ իշխանութեան վերաբերմունքը մեր ժողովրդին յայտնի է։ Այս համատեքստում պէտք է դիտարկել վարչապետի պաշտօնակատարի կողմից Եկեղեցու եւ եկեղեցականների նկատմամբ դրսեւորուած վարքագիծը։
Հայոց Եկեղեցին, հակառակ ամէն տեսակ խոչընդոտի եւ իշխանութիւնների կեցուածքի, շարունակելու է անշեղօրէն իրականացնել հոգեփրկչական եւ ազգապահպան իր առաքելութիւնը հայ ժողովրդի կեանքում»։
Միացիր մեզ Տելեգրամում
Միացիր մեզ Յութուբում
Կիսուիլ