image

Մենք մեր հայրենիքը գտեր ենք, եւ այդ Հայաստանի Հանրապետութիւնն է. Փաշինեանը՝ Սպիտակի մէջ

Մենք մեր հայրենիքը գտեր ենք, եւ այդ Հայաստանի Հանրապետութիւնն է. Փաշինեանը՝ Սպիտակի մէջ

Հայ ժողովուրդը պետք է հրաժարվի կանգառի հոգեբանությունից և Հայաստանի Հանրապետությունն ընկալի որպես հայրենիք և հանգրվան։

Այս մասին հայտարարել է արձակուրդում գտնվող վարչապետ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով հայրենիքի ընկալման, ներքին խաղաղության և Լեռնային Ղարաբաղի հայերի մասին։

«Մենք ի վերջո պետք է արձանագրենք, որ հայրենիք փնտրելու գործընթացն ավարտված է։ Մենք մեր հայրենիքը գտել ենք, և դա Հայաստանի Հանրապետությունն է»,- ասել է վարչապետը։

Նրա խոսքով՝ եթե մարդկանց ենթագիտակցության մեջ շարունակվի ապրել նախկին բնակավայրեր վերադառնալու գաղափարը, ապա Հայաստանի Հանրապետությունը կընկալվի ոչ թե որպես հայրենիք, այլ որպես ժամանակավոր կանգառ։

«Եթե մեր ենթագիտակցության մեջ անընդհատ լինի, որ մենք պետք է վերադառնանք Վան, Մուշ, Ղարաբաղ, Նախիջևան, մեր երկրին սկսում ենք վերաբերվել որպես կանգառ»,- նշել է նա։

Փաշինյանը դա համեմատել է ճանապարհի ընթացքում կանգառում գտնվելու զգացողության հետ, երբ մարդը չի կարողանում լիարժեք հանգստանալ կամ իրեն ապահով զգալ։

«Այսօրվա քաղաքական պրոցեսի ամբողջ իմաստն այն է, որ մենք Հայաստանի Հանրապետության կանգառի ըմբռնումը փոխում ենք հանգրվանի ըմբռնմամբ։ Մենք տեղ ենք հասել, ժողովուրդ»,- հայտարարել է վարչապետը։

Նա նաև դիմել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայերին՝ նշելով, որ նրանք ևս պետք է փոխեն կանգառի զգացողությունը և հաստատվեն Հայաստանում։

«Հիմա նրանք եկել են այստեղ, և մենք ուզում ենք, որ այդ մարդիկ տնավորվեն, մեր նման տնավորվեն, կանգառի զգացողությունը փոխեն հանգրվանի զգացողությամբ»,- ասել է Փաշինյանը։