Կոմիտաս 63 շենքի պատին դրվել է վաստակավոր արտիստ, սիրված երգիչ, ժողովրդական երգերի անզուգական կատարող Նորայր Մնացականյանի հիշատակը հավերժացնող հուշաքար։ Այդ շենքում է երկար տարիներ ապրել երգիչը։ Նա կյանքից հեռացել է 1986 թվականին՝ 63 տարեկանում։
Հուշաքարի տեղադրման արարողությանը ներկա են եղել հարազատներ, արվեստասերներ, Նորայր Մնացականյանի գործընկերները, որոնք նրա հետ երկար տարիներ աշխատել են Արամ Մերանգուլյանի անվան անսամբլում։
Նորայր Մնացականյանի կատարմամբ երգերի ձայնագրություններն այսօր պահպանվում են Հայաստանի հանրային ռադիոյի ոսկե ձայնադարանում։
