image

Մահացել է Պերճ Պռոշյանի թոռնուհին՝ Սայաթ Նովայի եւ Պռոշյան տոհմի վերջին ներկայացուցիչներից մեկը

Մահացել է Պերճ Պռոշյանի թոռնուհին՝ Սայաթ Նովայի եւ Պռոշյան տոհմի վերջին ներկայացուցիչներից մեկը

ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Սան Ֆրանցիսկո քաղաքում  հունիսի 9-ին մահացել է հայ դասական գրականության հիմնասյուներից մեկի՝ Պերճ Պռոշյանի թոռնուհին՝ Պերճուհի (Նեա) Էաչիի Պռոշյանը:

Հանգուցյալի հուղարկավորության արարողությունը տեղի կունենա սույն թվականի հուլիսի 18-ին՝ Սան Ֆրանցիսկո քաղաքի գերեզմանատանը:

Պերճուհի Պռոշյանը ծնվել է անվանի գեղանկարիչ Էաչի Պռոշյանի ընտանիքում և հանդիսանում էր հայ մեծանուն գրողի և բանաստեղծ Սայաթ-Նովայի շառավիղների ուղղակի ժառանգը։ Ինչպես հայտնի է՝ Պերճ Պռոշյանի կինը՝ Աննա Դոլգյանը, մայրական կողմից եղել է Սայաթ-Նովայի ծոռնուհին՝ օժտված բարձր կրթությամբ ու բանիմացությամբ, ում մասին գրողն իր հուշերում նշել է, որ եթե չլիներ Աննան, ինքը չէր լինի այն, ինչ կար։ 

Աննա և Պերճ Պռոշյանների ընտանիքում ծնվել է 6 զավակ, որոնցից յուրաքանչյուրն իր հետքն է թողել հայ մշակույթի և պատմության մեջ.

Պերճանույշ, Աշխեն և Շուշանիկ Պռոշյաններ – երախտաշատ մանկավարժներ,

Պռոշ Պռոշյան – հայտնի քաղաքական և պետական գործիչ,

Էաչի Պռոշյան – տաղանդավոր գեղանկարիչ,

Պապաք Պռոշյան – վաստակաշատ իրավաբան։