image
Հրատապ լուրեր:

Հայաստանում փողոցում մնացած սիրիահայ չկա. տեսանյութ

Հայաստանում փողոցում մնացած սիրիահայ չկա. տեսանյութ

«Երկիր մեդիա»-ի պատրաստած «Սիրիահայեր. տարանցիկ հայրենադարձություն» ֆիլմում մանրամասն խոսվում է սիրիահայերի հայրենադարձության մասին: Ի՞նչ հիմնական խնդիրների են նրանք հանդիպում Հայաստանում, ի՞նչ մտահոգություններ և առաջնահերթություններ ունեն, ի՞նչ օժանդակություն են տրամադրում նրանց պետական ու հասարակական կազմակերպությունները:

Տեսաֆիլմից պարզ է դառնում մի բան. որ ինչքան էլ դժվար ու անսովոր է նրանց համար Հայաստանում, միևնույն է՝ սիրահայերը սիրում են Հայաստանը, իսկ ինչպես տեսաֆիլմում նկարահանված պատասխանատուներից մեկն է ասում՝ «Հայաստանում փողոցում մնացած սիրիահայ չկա»: Նրանք այս կամ այն կերպ տեղավորվել են Հայաստանում և ապրում են: Այլ է նրանց ապագայի ծրագրերի հարցը: Ոմանց համար ապագան իսկապես մնում է անորոշ: Մանրամասները՝ տեսանյութում: