image

«Մենք ունինք հարուստ թուրիսթ». Վազգէն Մանուկեան խստօրէն քննդատեց Արմէն Սարգսեանը

«Մենք ունինք հարուստ թուրիսթ». Վազգէն Մանուկեան խստօրէն քննդատեց Արմէն Սարգսեանը

Բանակը եւ երէկ, եւ այսօր հաւաքուած են հրամանատարները եւ որոշած են, որ իրենք մինչեւ վերջ անսասան պիտի կանգնին: Այս մասին, այսօր՝ 9 մարտին, Բաղրամեան պողոտայի վրայ ընդդիմութեան հանրահաւաքի ժամանակ նշած է «Հայրենիքի փրկութեան շարժման» վարչապետի թեկնածու Վազգէն Մանուկեանը:

«Այս ամէնը կարող էր ուրիշ ձեւ լինել, եթէ ունենայինք նախագահ, բայց մենք նախագահ չունենք: Մենք ունենք մի հարուստ զբօսաշրջիկ, որ 5 աստղանի դղեակում է ապրում, որին սպասարկում են 100-ից աւելի մարդիկ: 170 հոգանոց աշխատակազմ ունի: Մեր պիւտճէի հաշուոյն  պտտւում է աշխարհով մէկ ու մի օգուտ չբերելով Հայաստանին: Նոյնիսկ եթէ այս րոպէին նա ստորագրի, դիմի ՍԴ, իմ խօսքերն ուժի մէջ են՝ մենք նախագահ չունենք:

Բայց մենք ունենք այս ԱԺ-ն, որ մեր օրէնքներով գերագոյն իշխանութիւնն է: Այս 2,5 տարում ի՞նչ որոշում է ընդունել, որ օգուտ է եղել մեր ժողովրդին, ոչ մի: Ձրիակերների մի խումբ, որը միայն վնաս է բերում մեր ժողվրդին ու պետութեանը: Իրենցից մենք միայն մէկ աշխատանք ենք պահանջում՝ հաւաքուել եւ պահանջել Նիկոլ Փաշինեանի հրաժարականը: Չկարողանան այստեղ մտնել: Այս մուտքը փակած է, գնացէք փակէք այն մուտքերը, տղերք առաջ: Գնացէք էնտեղ վրաններ խփէք, կը փակենք այդ մուտքը, որպէսզի ոչ մի պատգամաւոր չկարողանայ մտնել այս շէնքը: Բայց կը կարողանա՞նք պահել: Մեզ պէտք է, որ այստեղ ամէն գիշեր 200-300 հոգի մարդ լինի, պաշտպանեն վրանները:Մենք շրջափակում ենք Ազգային ժողովը, եւ ԱԺ-ն կ'աշխատի միայն այն ժամանակ, երբ ընդունելու է մեր պետութեան համար յարիր որոշում: Իսկ մինչ այդ փակէք միւս մուտքերը»,-յայտարարած է Վազգէն Մանուկեանը:

Անոր խօսքէն ետք քաղաքացիները շրջափակած են ԱԺ մուտքերը: