image
Հրատապ լուրեր:

Երեւանում մահացել է Սիրիայի պատերազմում զոհված Անդրանիկ Քահքեջյանի հայրը

Երեւանում մահացել է Սիրիայի պատերազմում զոհված Անդրանիկ Քահքեջյանի հայրը

Երեկ Երեւանում մահացել է Դեր Զորի մարտերի ժամանակ զոհված հալեպահայ Անդրանիկ Քահքեջյանի հայրը՝ Զարեհ Քահքեջյանը։

Նա ծնվել է Հալեպում՝ 1959 թվականին, արհեստավոր էր, ընտանիքի նվիրյալ հայր, սիրված՝ շրջապատում, ընկերական շրջանակում։ Նաեւ ՀՅԴ նվիրյալ անդամ էր։ Որդու զոհվելուց հետո ընտանիքով տեղափոխվել էր Հայաստան, որտեղ նույնպես վայելում էր սեր ու հարգանք։ 

Զարեհ Քահքեջյանը ծանր էր տանում սիրիական պատերազմում զոհված որդու կորուստը։ Ընտանիքի անդամների տեղեկացմամբ՝ վերջին շրջանում նա սրտի խնդիրներ ուներ, տեղափոխվել է հիվանդանոց, հետազոտվել, սակայն ստենդավորման ժամանակ սիրտը չի դիմացել․․․

Զարեհ Քահքեջյանի որդին՝ Սիրիայի բանակի զինվոր Անդրանիկ Քահքեջյանը, զոհվել է 2014-ի մայիսին, Դեր Զորի մարտերի ժամանակ: Սիրիայի պատերազմի ավարտից հետո Քահքեջյանները Հայաստան են տեղափոխվել։ 

Դեր Զորում զոհված հալեպահայ Անդրանիկ Քահքեջյանը

67-ամյա Զարեհ Քահքեջյանի հուղարկավորության արարողությունը կկատարվի չորեքշաբթի՝  հունվարի 28-ին, Մալաթիայի Սուրբ Աստվածածին եկեղեցում, հուղարկավորությունից հետո հարազատները ցավակցություններ կընդունեն ՀՅԴ «Արամ Երկանյան» կոմիտեության շենքում (Բագրատունյաց պողոտա)։

«Արեւելք»-ը ցավակցում է Զարեհ Քահքեջյանի կնոջը՝ Արշո Ուրուլյան-Քահքեջյանին եւ որդիներին՝ անժամանակ կորստի համար։