image

Թուրքիայի արտաքին գործերի նախարարն ընդունել է Էջմիածնի բանագնացներին

Թուրքիայի արտաքին գործերի նախարարն ընդունել է Էջմիածնի  բանագնացներին

Թուրքիայի  արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուն այսօր  Անկարայում ընդունել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի բանագնացներին: Արևմտյան Եվրոպայի հայրապետական պատվիրակ, Վատիկանում Սուրբ Էջմիածնի պաշտոնական ներկայացուցիչ Խաժակ արք. Պարսամյանն ու Էջմիածնի  Միջեկեղեցական հարաբերությունների գրասենյակի պատասխանատու Շահե ծայրագույն վարդապետ Անանյանը Պոլսո պատրիարքական փոխանորդ Արամ արք. Աթեշյանի ուղեկցությամբ եղել են Թուրքիայի կառավարությունում, որտեղ նախարար Չավուշօղլուի հետ քննարկել են պատրիարքական ընտրություններին առնչվող հարցեր: 

Ստամբուլահայ մամուլը նշում է, որ պատվիրակները Թուրքիա են գործուղվել Ամենայն Հայոց կաթողիկոսի նախաձեռնությամբ, և  Սուրբ Էջմիածնի կողմից ուղարկված  առաջին պաշտոնական պատվիրակությունն է, որին ընդունել է Չավուշօղլուն: 

Այլ մանրամասներ չեն հաղորդվում: 


Լուսանկարը՝ Ստամբուլի  «Ժամանակ» օրաթերթի