image

Բուխարեստի առաջնորդանիստ եկեղեցին հարստացավ նոր սպասավորներով

Բուխարեստի առաջնորդանիստ եկեղեցին հարստացավ նոր սպասավորներով

Հունիսի 28-ին Ռումինիայի հայոց թեմի առաջնորդ Գերշ. Տ. Տաթև եպս. Հակոբյանը դպրության աստիճանի արժանացրեց Արտակ Հովակիմյանին, Հենրիկ Թումասյանցին, Ալեքս Ազիզիյանին, Սամվել Կարապետյանին և Տիգրան Խանիկյանին, տեղեկանում ենք թեմից։

Այնուհետև Արտակ և Հենրիկ դպիրները, որպես Եկեղեցում ավելի երկարամյա նվիրյալ ծառայություն բերած երիտասարդներ, Սրբազան Հոր կողմից արժանացան նաև կիսասարկավագության աստիճանի: