Օրերս Երեւանում, 84 տարեկանում մահացավ հայ էստրադային արվեստի սիրված երգչուհի, ՀՀ ժողովրդական արտիստ Ռաիսա Մկրտչյանը։ Այս տխուր կորստի ֆոնին առավել թանկ ու պատմական է դառնում հայ երաժշտության ոսկե էջերն ամփոփող յուրաքանչյուր հուշ։
Ահա մի բացառիկ ակնթարթ պատմությունից. Ռաիսա Մկրտչյանը եւ սփյուռքահայ երգի ռահվիրա Ադիս (Ատիս) Հարմանտեանը (որը կյանքից հեռացավ 2019 թվականին)` Երեւանի Ֆիլհարմոնիայում։
Լուսանկարն արվել է 1974 թվականին՝ Ատիս Հարմանտեանի երեւանյան պատմական համերգաշարի օրերին, որը կամրջեց Հայրենիքն ու Սփյուռքը։
