Օպերային թատրոնի երգչուհի Հասմիկ Պապյանը, «Հայ զինվոր» թերթի հետ հարցազրույցում, խոսելով հասարակության մեջ ծավալվող իրադարձությունների մասին, ասել է.
«Երկիրը բաժանված է երկու մասի. մի մասը ապրում է բացարձակ անտարբեր ու անհաղորդ իր շուրջ ծավալվող իրադարձությունների, իր հայրենիքի ճակատագրի, հայ մարդու ցավի հանդեպ: Մյուս մասը գերմարդկային ճիգեր է գործադրում, որ մենք չմնանք կեսճանապարհին, որ մեր նավը հասնի խաղաղ հանգրվանի… Մեր ամենամեծ ձախողումը կենսամակարդակի անօրինակ բևեռացումն է, որը երկփեղկեց հայ հասարակությանը, ձևավորեց երկու հակոտնյա, իրարամերժ շերտեր: Մեր ամենամեծ ձեռքբերումն այն է, որ հակառակ մեր բոլոր սխալների ու թերացումների, Հայաստանում բարձրացավ մի հրաշալիորեն հայրենասեր, ուժեղ, հպարտ, արժանապատիվ, ազատախոհ, խելացի ու պայծառ սերունդ` մեր Հույսը: Այդ սերունդը պաշտպանեց Արցախի սահմանները քառօրյա պատերազմի ժամանակ՝ հայոց պատմությունը հարստացնելով նոր ասքերով ու հերոսապատումներով: Ասես մի սառը, մաքուր շունչ անցավ երկրի վրայով` սթափեցնող, վեհացնող, ոգի ու արժանապատվություն ներարկեց երկրին: Հիմա պիտի կարողանանք ճիշտ շարունակությամբ բորբոքել այդ ոգին, դարձնել գործ, վերաբերմունք, հոգեբանություն…»
Հարցազրույցն ամբողջությամբ՝ կայքում