Անոր խօսքով` միւս կուսակիցներու ապագայ պաշտօնավարումներու հետ կապուած քննարկումները դեռ կ'ընթանան: Յարութիւնեանը անդրադարձած է նաեւ լուրերուն, թէ իշխող կուսակցութիւնը դժգոհ է Երեւանի քաղաքապետ Հայկ Մարութեանէն:
«Ես շատ ցաւում եմ, որ պարոն Մարութեանն այդպիսի կեցուածք ունեցաւ ընտրութիւններից առաջ եւ որպէս «Քաղաքացիական պայմանագրի» եւ «Իմ քայլի» կողմից առաջադրուած քաղաքապետ` նախընտրական փուլում ակներեւ եւ հրապարակային աջակցութիւն չյայտնեց «Քաղաքացիական պայմանագրին»: Ցաւում եմ դրա համար, որովհետեւ այն քուէն, որով պարոն Մարութեանը դարձել էր Երեւանի քաղաքապետ, մեծամասամբ այն ուժինն է, որը ներկայում արդէն երկրորդ անգամ ձեւաւորելու է կառավարութիւն: Այս պահին քաղաքապետի հետ կապուած որեւէ քննարկում մեզանում չկայ, սա յստակ կարող եմ ասել»,- ըսած է ան:
Հարցին, թէ յստակ վերաբերմունք ձեւաւորուած է Մարութեանի նկատմամբ՝ Արայիկ Յարութիւնեանը հաստատած է. «Այո՛, կուսակցականների շրջանում էլ նման վերաբերմունք կայ, եւ մենք պէտք է հասկանանք, թէ այս իրավիճակում ինչպէս ենք անում, որ եւ քաղաքական ուժի ներսում տուեալ հարցի հետ կապուած ունենանք որոշումներ, բայց դրանից նաեւ չտուժի քաղաքը եւ քաղաքային իշխանութիւնը»: