«Հայաստան» համահայկական հիմնադրամի Ֆրանսիայի եւ Արգենտինայի տեղական մարմինները՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամի աջակցությամբ, շուրջ 7 ամիս շարունակ ապահովել են Արցախից տեղահանված 40,000 անձանց՝ մոտ 10,000 ընտանիքների սնունդը: Այս մասին տեղեկանում ենք հիմնադրամից: Հիմնադրամն իր շնորհակալությունն է հայտնում Արգենտինայի եւ Ֆրանսիայի համայնքների բոլոր նվիրատուներին՝ դժվար պահին հայրենիքի կողքին լինելու համար: