image
Հրատապ լուրեր:

«Էրեբունի-Երևան» խորագրով հայկական մշակութային միջոցառում Մինսկում

«Էրեբունի-Երևան» խորագրով հայկական մշակութային միջոցառում Մինսկում

Oգոստոսի 25-ին Մինսկի պատմական թաղամասում՝ Անկախության հրապարակում, տեղի ունեցավ «Էրեբունի-Երևան» խորագրով հայկական մշակութային միջոցառում: Տոնի կազմակերպիչներն էին՝ Մինսկ քաղաքի գործադիր կոմիտեն, Բելառուսում հայ համայնքը և ԲՀ-ում ՀՀ դեսպանությունը:

Բացման խոսքով հանդես եկան Մինսկ քաղաքի գործադիր կոմիտեի Նախագահ Անդրեյ Շորեցը, ԲՀ-ում հայ համայնքի նախագահ Գեորգի Եղիազարյանը և ԲՀ-ում ՀՀ դեսպանության խորհրդական Արամ Խաչատրյանը, ով իր խոսքում նշեց, որ արդեն երրորդ տարին անընդմեջ ԲՀ-ում ՀՀ համայնքը կազմակերպում է նման մշակութային միջոցառումներ, ինչը մեծապես նպաստում է հայ-բելառուսական մշակութային կապերի ամրապնդմանն ու խորացմանը և ընդգծեց, որ  միջոցառման ընթացքում բոլորը հնարավորություն կունենան ծանոթանալու հայկական բազմադարյան և հարուստ մշակույթի՝ երգերի, պարերի, արվեստների և ազգային խոհանոցի հետ:

Միջոցառմանն ելույթներով հանդես եկան Բելառուսում հայտնի հայ կատարողներ՝ Իսկուհի Ավալյանը, Եղիազար Ֆարաշյանը, ջութակահար Կարեն Կարապետյանը,   «Ոսկանյան բենդ» ջազային խումբը, «Էրեբունի» ազգային պարի  համույթը:

Տոնի ժամանակ քաղաքի բնակիչները և հյուրերը հնարավորություն ունեցան համտեսել հայկական խոհանոցի բազմատեսակ ուտեստներն ու ազգային խմիչքները: Միջոցառման ժամանակ անցկացվում էր հայկական պարերի ուսուցում, ֆլեշ-մոբեր և հայկական հուշանվերների ցուցադրում: Բոլոր ցանկացողները կարող էին նաև ծանոթանալ հայկական գրերի և գրերի պատմության հետ:

Միջոցառումը  լայնորեն լուսաբանվել է բելառուսական ԶԼՄ-ներում, հասանելի են նաև լուսանկարներ կից հղումներով ( https://minsknews.by/erevanu-2800-festival-armyanskoy-kulturyi-razvernulsya-v-verhnem-gorode/https://sputnik.by/video/20180825/1037294870/kak-proshel-den-armenii-v-verhnem-gorode-video.htmlhttps://citydog.by/post/zaden-armenia-fest/ ):