image

Անբացատրելի զգացողություններ ունեմ. Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն

Անբացատրելի զգացողություններ ունեմ. Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն

Ռիո դե Ժանեյրոյի Օլիմպիական խաղերում երկամարտի 417 կգ արդյունքով ծանրամարտի Հայաստանի հավաքականի անդամ Սիմոն Մարտիրոսյանը դարձել է Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն:

Նրա խոսքերով, նման հաջողության համար ինքը պարտական է մարզիչներին:

«Միշտ աշխատել եմ քրտնաջան, և այդ աշխատանքը տվեց իր ցանկալի արդյունքը: Այս մեդալի համար ես շնորհակալ եմ մարզիչներիս: Անբացատրելի զգացողություններ ունեմ, չեմ կարող բառերով փոխանցել այս ամենը: Պատանեկան Օլիմպիական խաղերում ունեցածս հաջողությունը  հեշտ տրվեց, սակայն չեմ կարող նույնը ասել նաև այս խաղերի մասին»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ Սիմոն Մարտիրոսյանի խոսքն է փոխանցում ՀԱՕԿ լրատվության բաժինը: