image

Նոր արտադրություն՝ սիրիահայերից

Նոր արտադրություն՝ սիրիահայերից

Շուտով Հայաստանում ևս կարտադրվեն բժշկական մեխանիկական մահճակալներ, սայլակներ, ակնաբուժական սեղաններ ու, ընդհանրապես, մետաղական իրեր: Սիրիական պատերազմի հետևանքով Հայաստանում բնակություն հաստատած Կարապետյանների  ընտանիքը մտադիր է հայրենիքում ևս շարունակել  զբաղվել մետաղագործությամբ: Գևորգ Կարապետյանը , որն ավելի քան 50 տարի է՝ մետաղի հետ կռիվ է տալիս, Սիրիայում է թողել իր ողջ ունեղվածքը, այդ թվում ՝ երեք գործարանները: Նա որոշել է հայրենիք վերադառնալ  և այստեղ շարունակել զբաղվել սիրելի գործով՝ հրաժարվելով ԱՄՆ կամ Եվրոպա գնալու՝ բարեկամների ու հարազատների առաջարկներից: Սիրիահայ գործարարը հայրենիքում փորձում է արհեստագործության նոր մշակույթ ձևավորել. պլազմային նոր հաստոցն արդեն Աշտարակի արտադրամասում է: Վապետը խոստանում է մեկուկես ամսից արտադրանք տալ: 19 մլն դրամ է արդեն ներդրվել, որից 10 մլն-ը ներդրվել է ՓՄՁ ներդրումների ունիվերսալ կազմակերպության կողմից, ևս 5 մլն էլ նախատեսում է ֆինանսավորել ՓՄԲԶԱԿ-ը: