image

Մարաշից՝ Հալեպ, այնուհետեւ՝ Բուենոս Այրես. Լուսանկարներ

Մարաշից՝ Հալեպ, այնուհետեւ՝  Բուենոս Այրես. Լուսանկարներ

Սփյուռքահայ Մելինե Գևօղլանյանը հրապարակել է ընտանեկան արժեքավոր հուշեր և արխիվային տվյալներ, որոնք վերաբերում են իր մեծ տատի՝ Զաբել Քեվօղլանյանի (օրիորդական ազգանունը՝ Տեր-Ղազարյան) հարազատներին ու նրանց ընտանիքների անցած պատմական ուղուն։

Հրապարակման մեջ Մելինե Գևօղլանյանը ներկայացրել է մեծ տատի քրոջ և եղբոր՝ Օսաննայի և Երվանդի ընտանիքների պատմությունը։ Նրանք ծնվել են պատմական Մարաշում, որտեղից աղետալի իրադարձությունների հետևանքով տեղահանվելով՝ ապաստան են գտել Սիրիայի Հալեպ քաղաքում։

Արդեն 1940-ական թվականներին, սփյուռքահայության վերաբնակեցման նոր ալիքի տարիներին, Երվանդի և Օսաննայի ընտանիքները Հալեպից տեղափոխվել են Հարավային Ամերիկա և հաստատվել Արգենտինայի մայրաքաղաք Բուենոս Այրեսում, որտեղ նրանց շառավիղները կերտել են իրենց նոր կյանքը։