Ապրիլի 21-22 Հարավային Օսիայի Հանրապետությունում (Ալանիա Պետություն) էր գտնվում Արցախի Հանրապետության (Լեռնային Ղարաբաղի Հանրապետության)
պատվիրակությունը՝ արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանի գլխավորությամբ։
Ապրիլի 21-ին Արցախի պատվիրակությունը մասնակցել էՀանրապետության նորընտիր նախագահ ԱնատոլիԲիբիլովի երդմնակալության արարողությանը։ Կարեն
Միրզոյանը նրան է փոխանցել Արցախի Հանրապետության
նախագահ Բակո Սահակյանի շնորհավորանքներն ու բարեմաղթանքները։
Այցի շրջանակներում Արցախի ԱԳՆ ղեկավարը հանդիպելէ ՀարավայինՕսիայի արտաքին գործերի նախարար Մուրատ Ջիոևի հետ։
Հանդիպմանը քննարկվել են երկու երկրների արտաքին քաղաքականգերատեսչությունների փոխգործակցությանն առնչվող հարցեր, անդրադարձ է
կատարվել նաև տարածաշրջանային զարգացումներին: