image

14-ամեայ երիտասարդուհին սպաննուած գտնուած է. Հայազգի նախարարը կ'արձագանգէ

14-ամեայ  երիտասարդուհին սպաննուած  գտնուած է. Հայազգի նախարարը  կ'արձագանգէ

Ծանր     դէպք մը գրանցուած է  այսօր Լիբանանի մէջ, երբ 14-ամեայ    Նազիրա Թարթուսի անունով  երիտասարդուհի սպաննուած  գտնուած է: Դէպքը   պատահած է Լիբանանի  Աքքար  աւանին  մէջ: Ըստ  Vdl  կայանի  նախնական   տուեալներուն  Նազիրա դիմած է  անձնասպանութեան եւ ան      այդ  քայլին   դիմած է   իր  ամուսնական  տան  մէջ   օգտագործելով որսորդական  հրացան մը:

 Կը փոխանցուի նաեւ,  որ   Նազիրա  ամուսնացած էր      ընդամէնը    5  ամիս  առաջ եւ  ամուսնութիւնենէն     երկու  ամիս ետք յղի մնացած էր ու  ապա վիժած:

Դէպքէն անմիջապէս  ետք ապահովական մարմիններ     բերման ենթարկած են  Նազիրայի  ամուսինը (27 տարեկան)  եւ   վերջինս  ներկայիս կը գտնուի   կալանքի տակ: Չնայած, որ   այլ  տուեալներ չեն  հրապարակուիր դէպքին   շուրջ,  սակայն Լիբանանի  մէջ  գործող      մարդու  իրաւանց պաշտպան մարմիններ            դատապարտած են    եղածը եւ մատնանշած ,   որ    Նազիրա    չէ  բոլորած      ամուսնանալու      ընդունելի   տարիքը: Իր կարգին        կանանց  հարցերու նախարար  ՝ Ժան Օղասաբեան  արձագանգած է եղածին նկատել տալով, որ   երկրին մէջ    պէտք է 18     տարիքը    օրինական   հիմքերով հաստատուի, որպէս  ամուսնութեան  «ընդունելի» տարիք: