Սիւնիքի մարզի Ներքին Հանդէն ռուս սահմանապահները դուրս եկած են։ Այս մասին լրագրողներուն ըսած է Սիւնիքի մարզպետ Ռոպերթ Ղուկասեանը։
«Որտեղ տեղակայուել էին 44-օրեայ պատերազմից յետոյ՝ դուրս են եկել, Ներքին Հանդից էլ են դուրս եկել, հիմա այնտեղ ռուս սահմանապահներ չկան»,-ըսած է ան։
Հարցին՝ կա՞ն տեղեր, ուրկէ դուրս չեն եկած՝ մարզպետն ըսած է, թէ յստակ չի կրնար ըսել։
«Տեսէք՝ եթե կայ ինչ-որ տեղ, որտեղ եղել են, կարող է 80 տոկոսը դուրս գայ, միւսները մնան, մինչեւ յաջորդները դուրս գան, չեմ կարող յստակ ասել, բայց Ներքին Հանդից դուրս են եկել»,-ըսած է Ռոպերթ Ղուկասեանը։
Ան ըսած է, թէ Սիւնիքի մէջ որեւէ բան տեղի չունենար՝ բացառութեամբ ռուս սահմանապահներու դուրս գալը։