image
Հրատապ լուրեր:

Հռոմի Պապն այցելելու է Պոլսի Հայոց պատրիարքարան

Հռոմի Պապն այցելելու է Պոլսի Հայոց պատրիարքարան

Հռոմի Պապ Լեւոն XIV-ն ընտրվելուց հետո նոյեմբերի 27-ից դեկտեմբերի 2-ն իր առաջին արտասահմանյան ուղեւորությունը նախատեսել է դեպի Թուրքիա ու Լիբանան։

Այդ երկրներում նա հանդիպումներ է ունենալու նաեւ հայկական համայնքների ներկայացուցիչների հետ, մասնավորապես, «Արեւելք»-ի տեղեկություններով,  Հռոմի Պապ Լեւոն XIV-ը Թուրքիայում այցելելու է Պոլսի հայոց պատրիարքարան։ Անկարայում Վատիկանի դեսպան, Պապական նվիրակ Մարեկ Սոլչինսկին այս առիթով արդեն հանդիպել է Պոլսո պատրիարք Ամեն. Տ. Սահակ Ս. Արք. Մաշալյանի հետ, հստակեցվել են հանդիպման մանրամասներ։  

Հռոմի Պապը նոյեմբերի 27-30-ը Թուրքիայում կայցելի Իզնիկ քաղաք եւ կմասնակցի Նիկիայի առաջին տիեզերական ժողովի գումարման 1700-ամյակի միջոցառումներին։ Այնուհետեւ նա կմեկնի Լիբանան, որտեղ կմնա մինչև դեկտեմբերի 2-ը։