image
Հրատապ լուրեր:

«Ալիեւն իր ելոյթում արցախցիներին «սեպարատիստներ» է անուանում ու Արցախի ղեկավարներին՝ «պատերազմական յանցագործներ», իսկ Փաշինեանն արձագանգելու փոխարէն ասում է՝ «թենքեու»». Շարմազանով

«Ալիեւն իր ելոյթում արցախցիներին «սեպարատիստներ» է անուանում ու Արցախի ղեկավարներին՝ «պատերազմական յանցագործներ», իսկ Փաշինեանն արձագանգելու փոխարէն ասում է՝ «թենքեու»». Շարմազանով

Ալիեւն իր ելոյթին մէջ արցախցիները «սեպարատիստներ» («անջատողականներ») կ՚անուանէ եւ Արցախի ղեկավարները ՝«պատերազմական յանցագործներ», իսկ Փաշինեան արձագանգելու փոխարէն կ՚ըսէ՝ «թենքեու»։ Այս մասին դիմատետրեան իր էջին գրած է ՀՀԿ Գերագոյն մարմնի անդամ Էտուարտ Շարմազանովը:

«Լսեցի՞ք Ալիեւի ելոյթը։

Օրը ցերեկով Արցախի ինքնորոշման պայքարն անուանեց «սեպարատիզմ»։

Բաքուի հայ պատանդներին անուանեց «պատերազմական յանցագործներ»։

Նիստը վարող Փաշինեանը ոչ միայն ծպտուն չհանեց, այլ մի հատ էլ ասում է՝ «թենքեու»։

Սա է ձեր բերած խաղաղութիւնը։

Բայց սա խաղաղութիւն չէ, սա Հայաստանի խաղաղ ադրբեջանացում է։

Յունիսի 7-ին շանս ունենք կամ «գրողի ծոցն» ուղարկել Ալիեւի ձեւակերպումներն ու նրա շահերի պաշտպան Փաշինեանի ռեժիմին, կամ՝ ազգովի ասել՝ «թենքեու»։

Ես առաջին տարբերակն եմ ընտրում, իսկ՝ դու՞ք»,-գրած է ան: