Ալիեւն իր ելոյթին մէջ արցախցիները «սեպարատիստներ» («անջատողականներ») կ՚անուանէ եւ Արցախի ղեկավարները ՝«պատերազմական յանցագործներ», իսկ Փաշինեան արձագանգելու փոխարէն կ՚ըսէ՝ «թենքեու»։ Այս մասին դիմատետրեան իր էջին գրած է ՀՀԿ Գերագոյն մարմնի անդամ Էտուարտ Շարմազանովը:
«Լսեցի՞ք Ալիեւի ելոյթը։
Օրը ցերեկով Արցախի ինքնորոշման պայքարն անուանեց «սեպարատիզմ»։
Բաքուի հայ պատանդներին անուանեց «պատերազմական յանցագործներ»։
Նիստը վարող Փաշինեանը ոչ միայն ծպտուն չհանեց, այլ մի հատ էլ ասում է՝ «թենքեու»։
Սա է ձեր բերած խաղաղութիւնը։
Բայց սա խաղաղութիւն չէ, սա Հայաստանի խաղաղ ադրբեջանացում է։
Յունիսի 7-ին շանս ունենք կամ «գրողի ծոցն» ուղարկել Ալիեւի ձեւակերպումներն ու նրա շահերի պաշտպան Փաշինեանի ռեժիմին, կամ՝ ազգովի ասել՝ «թենքեու»։
Ես առաջին տարբերակն եմ ընտրում, իսկ՝ դու՞ք»,-գրած է ան: