Անցեալ գիշեր ղարաբաղեան սահմանին հակառակորդը տարբեր հրաձգային զինատեսակներէ, հրադադարի պահպանման ռեժիմը խախտած է աւելի քան 55 անգամ՝ հայ դիրքերու ուղղութեամբ արձակելով շուրջ 430 կրակոց: Այս մասին կը տեղեկացնէ ԼՂՀ ՊՆ մամլոյ ծառայութիւնը, նշելով, որ սահմանի արեւելեան ուղղութեամբ ազրպէյճանական զինուժը կրակ վարած է դիպուկահար հրացաններէ (92 կրակոց), ինչպէս նաեւ կիրառած է ականանետ (2 արկ):
Հակառակորդի կողմէ հրադադարի ռեժիմի խախտման արդիւնքով՝ 22 յունուարին՝ ժամը 23:25-ի շուրջ, ՊԲ արեւելեան ուղղութեամբ գտնուող զօրամասերէն մէկուն մէջ մահացու վիրաւորում ստացած է պայմանագրային զինծառայող, 1995-ի ծնունդ՝ Կարէն Մարատի Ուլուբաբեանը:Դէպքի մանրամասները պարզելու համար կը կատարուի քննութիւն:ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:
Միացիր մեզ Տելեգրամում
Միացիր մեզ Յութուբում
Կիսվել