image

Լիբանանի նորաբաց Մխիթարյան վարժարանը, որն իր դռներն է բացել աշակերտների առջև, սպասում է օտար դպրոցնե

Լիբանանի նորաբաց Մխիթարյան վարժարանը, որն իր դռներն է բացել աշակերտների առջև, սպասում է օտար դպրոցնե

Մխիթարյան Միաբանության քահանայապետական պատվիրակ Հայր Լեւոն Արք. Զեքիյանի հովանավորությամբ Լիբանանում տեղի է ունեցել Ռահուդայի շրջանի վերանորոգված Մխիթարյան Վարժարանի բացումը: Վարժարան, որի կառուցման աշխատանքները շատ արագ կատաևվեցին. 7 ամսում այն պատրաստ էր ընդունելու Ռահուդայի շրջանի հայ ընտանիքների երեխաներին: Իսկ նշված շրջանում մեծ թվով հայ ընտանիքներ են ապրում, վստահեցնում է կրթօջախի տնօրեն տիկին Ռիտա Բոյաջյանը:

 

Արևելք-ի հետ զրույցում նա պատմել է, թե ինչու որոշեցին հայկական վարժարան հիմնել Լիբանանում, մի երկրում, որտեղ հայերի թիվը գնալով պակասում է, պատմել է դպրոցի առաելության ու առանձնահատկությունների մասին:

 

Դպրոցն առաջին հերթին տարբերվելու է իր կրթական ծրագրերով, պահպանելով լիբանանյան ծրագրերը՝ միաժամանակ նորամուծություններ են կատարել՝ հաշվի առնելով ուսուցման նորագույն միջազգային մեթոդները: Տնօրենը պատմում է.

 

«Մենք՝ իբր Լիբանանում գտնվող վարժարան, պարտավոր ենք հետևելու լիբանանյան կրթական ծրագրին, բայց սրա կողքին կա հայկականը, այս տարի նաև մեր վերամուտից հետո ներառած ենք ծրագրում որոշ միջազգային և ֆինլանդական կրթական ծրագրերի մեթոդներ, որը դյուրացնում է աշակերտի ուսումնական գործընթացը: Իբրև լիբանանահայ վարժարան, պարտավորություն ունենք լիբանանյան ծրագրին հետևելու, բայց որոշ միջազգային մեթոդներ ենք առել, և իբրև նյութ, մանավանդ նախակրթարանի դասավանդելու, փորձել ենք նաև նյութեր առնել, որոն փոքրերին ավելի հաճելի կլինի, որպեսզի դյուրությամբ ընկալեն»:

 

Կա ևս մեկ առանձնահատկություն. Այն է. Բացի բուըն ուսուցումից քրիստոնեական դաստիարակություն տալ հայ երեխային: «Մխիթարյան միաբանության է պատկանում, հետևաբար մեր վարժարան հաճախող աշակերտը ստանում է նաև կրոնական դաստիարակություն: Իսկ դպրոցի շինարությունը 7 ամսվա ընթացքում այնպես եղավ, որ օժտենք վարժարանը տեխնոլոգիայի լավագույն միջոցներով, որպեսզի երեխաները օգտվեն տեխնոլոգիայի բոլոր բարիքներից, համացանցի հնարավորություն ունենք բոլոր դասասենյակներում:  Ամեն ձևով արված է, որ հաճելի մթնոլորտ ապահովենք»,-վստահեցնում է Ռիտա Բոյաջյանը:

 

Ծրագրերը հայտնի են, սակայն նույնը չի կարող ասել աշակերտների թվի մասին: Լինելով նորաբաց կրթօջախ՝ դեռ շարունակում են երեծաներ ընդունել, որքանի կհասնի նրանց թիվը, չի կարող նշել, բայց վստահ է, որ այս դպրոցի կառուցմամբ զարկ կտրվի հայ երեաներին հայկական դպրոցում պահելու գործընթացին:

 

«Պակասում է հայերի թիվը, գաղթի կողքին երկրորդ երևույթը հայրենադարձությունն է, որ ավելի հստակոեն է երևույմ գաղութի մեջ, որ ոմանք փոխանակ Արևմուտք գնալու գնում են դեպի հայրենիք, սա է պատճառը, որ հայ ընտանիքների թիվը պակասում է, սա կարող է դրական երևույթ դիտվել, եթե հայ ընտանիքը դուրս է գալիս ու գնում Հայաստան, սա օգտակար երևույթ է ազգի համար, բայց անշուշտ անդրադարձն ունենում է հայ աշակերտների թվի վրա: Մեր ակնկալիքն է, որ առաջին տարվա համար ապահովենք աշակերտներին, այլ վարժարաններից պիտի գան և մաս կազմեն: Մեր հիմնական նպատակը ոչ թե հայկական վարժարանների աշակերտներին խլելն է, այլ օտար վարժարաններ հաժախոսղ հայ աշակերտները ներգրավելն ու մեր կրթության ծրգրին մաս կազմելն է»,-ասում է տիկին Բոյաջյանը:

 

Սա է պատճառը, որ վերջին տասնամյակներում հայկական դպրոցների թիվը Լիբանանում պակասում էր, բայց նոր դպրոց հիմնելով՝ Մխիթարյան միաբանությունը նպատակ չունի առանց այդ էլ աշակերտների պակաս ունեցող դպրոցներից աշակերտներ խլել, իսկ օտար դպրոցներ հաճախող աշակերտների թիվը մեծ է Լիբանանում: Ասում է.

 

«Դժբախտաբար գրեթե գաղութի հայ աշակերտների 50 տոկոսը գտնվում է օտար վարժարանների մեջ, նոր երևույթ չէ, սա տարիներ ի վեր կա, ունի երկու երեսները. մեծ մասը ցանկանում է բարձրակարգ վարժարաններ ուղարկել երեխաները, ոմանք էլ հակառակը, նյութական նեղի են մատնված, փորձում են պետական անվճար վարժարաններ ուղարկել, բայց ցավոք տեղի վարժարանները չեն կարող տալ նույն հայկական վարժարանի գուրգուրանքը, ազգային պատկանելիության ոգին, հայերեն լեզու, պատմություն և կրոն»:

 

Իսկ հայկական վարժարանները ծախսածածկման խնդիր ունեն, հետևաբար չեն կարող անվճար ուսոցում ապահովել աշակերտների համար, բայց կարող են ազգային դաստիարակություն տալ: Մխիթարյան վարժարանում նաև մանկավարժական կազմն է ժամանակակից վերապատրաստում անցել, հնարավորություն ունի տեղում կատարելագործել հմտությունները, հավաստիացնում է տնօրենը՝ նշելով.

 

«Մնայուն որակավորման ծրագիր կա դպրոցի մեջ, ուսուցիչը որպեսզի այժմեական մնա իր աշխատանքի մեջ, հարատև վերաորակավորման պրոցես է անցնոում վարժարանում»: