ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի իրանագիտության ամբիոնում նշվել է վաստակաշատ դասախոս, դոցենտ Լաուրա Շեխոյանի 80-ամյակը: Նա մեծ ներդրում է ունեցել հայ-իրանական մշակութային կապերի ամրապնդման և զարգացման գործում: Լաուրա Շեխոյանը ներկա է եղել իր մեծարման ցերեկույթին և նշել, որ երջանիկ է, քանի որ ամբողջ կյանքում զբաղվել է սիրած գործով: Վաստակաշատ դասախոսին շնորհավորել են նաև ՀՀ-ում Իրանի Իսլամական հանրապետության դեսպանատնից: