Իրանում օդանավ է վթարի ենթարկվել, որում 60 ուղեւոր եւ անձնակազմի վեց անդամ է եղել. նրանք բոլորը զոհվել են: Նախնական տեղեկություններով՝ ողբերգությունը տեղի է ունեցել երկրի կենտրոնական մասում, Սպահան նահանգի Սեմիրոմ քաղաքից ոչ հեռու: Օդանավն ուղեւորվում էր Թեհրանից Յասուջ քաղաք:
Aseman Airlines ավիաընկերության կործանված ինքնաթիռում հայեր կամ ՀՀ քաղաքացիներ չեն եղել։ Այդ մասին հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան բալայանը վկայակոչելով Իրանում ՀՀ դեսպանությունը։
«Ցավակցում ենք զոհվածների հարազատներին»,- գրել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը: