image

Մայքլ Սթոունը ցավակցական հեռագիր է ուղարկել Մատենադարանի գործընկերներին

Մայքլ Սթոունը ցավակցական հեռագիր է ուղարկել Մատենադարանի գործընկերներին

Հայտնի հայագետ, Երուսաղեմի հայագիտական կենտրոնի հիմնադիր, Երուսաղեմի Եբրայական համալսարանի պրոֆեսոր Մայքլ Սթոունը ցավակցական հեռագիր է հղել Մատենադարանի իր գործընկերներին՝ Մատենադարանի տնօրեն Հրաչյա Թամրազյանի մահվան կապակցությամբ: Նա նշել է, որ չնայած Հրաչյա Թամրազյանը երկար չի պաշտոնավարել իբրև Մատենադարանի տնօրեն, սակայն նրա օրոք կատարվել են բազմաթիվ կարևոր աշխատանքներ՝ հատկապես հայագիտության զարգացման և երիտասարդ գիտնականներ պատրաստելու առումով:

Նշենք, որ Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի տնօրեն, բանաստեղծ ու մտավորական Հրաչյա Թամրազյանը 63 տարեկանում այսօր՝ սեպտեմբերի 3-ին հեռացել է կյանքից: Նա երկար ժամանակ հիվանդ էր: