Աղօթում եմ՝ մի օր, Աստուծմէ մի շողԾագի քո մտքին ու վերյիշես,
Թէ ես ինչպէս անխօս եւ անկեղծ սիրով,
Պահում էի քեզ իմ սրտի մէջ։
Սէր,
Յոգնել է իմ սիրտը մենաւոր,
Եւ արցունքի ենթարկուել,
Ա՜խ, մինչդեռ,
Լսել է քո սէրը մեղաւոր,
Բայց ափսո՜ս, չի հասկացել։
Հոգ չէ թէ անքուն աչերըս մոլոր,
Երկար տարիներ քեզ չեն տեսել,
Բայց ինչո՞ւ անգութ սրտի խոհերով,
Սիրոյ աչերս էլ դու պոկում ես։
Աղօթում եմ՝ մի օր, Աստուծմէ մի շող
Ծագի քո մտքին ու վերյիշես,
Թէ ես ինչպէս անխօս եւ անկեղծ սիրով,
Պահում էի քեզ իմ սրտի մէջ։
Սէր,
Տանջւում է իմ միտքը ալեկոծ,
Չեմ կարող խաղաղեցնել,
Ա՜խ, գուցէ,
Փորձում ես տալ դու ինձ, յոյս մի նոր,
Չեմ ուզում էլ համոզուել։
Չեմ ձգտում նոյնիսկ սրտի խօսք ասել,
Չորցրել ես արիւնը սրտիս նեղ,
Չեմ կարող նորից իմ հոգին տալ քեզ,
Խաչել ես հոգիս դու ամէն տեղ։
Աղօթում եմ՝ մի օր, Աստուծմէ մի շող
Ծագի քո մտքին ու վերյիշես,
Թէ ես ինչպէս անխօս եւ անկեղծ սիրով,
Պահում էի քեզ իմ սրտի մէջ։
ԿԱՅԼԱԿ
(Մայիս 23, 2012)
«Սէր ու Կրակ» հատորէն