Վարչապետ Նիկոլ Փաշինեան ցաւակցական հեռագիր յղած է Ռուսիոյ Դաշնութեան նախագահ Վլատիմիր Փութինին՝ Տերպենթի եւ Մախաչքալայի մէջ տեղի ունեցած ահաբեկչութեան կապակցութեամբ։
Հեռագրին մէջ ըսուած է.
«Յարգելի Վլադիմիր Վլադիմիրի,
Խոր ցաւով ընդունեցի Դերբենտում եւ Մախաչկալայում տեղի ունեցած եւ անմեղ քաղաքացիների եւ իրաւապահների մահուան պատճառ դարձած սարսափելի ահաբեկչութիւնների մասին ողբերգական լուրը։
Հայաստանի Հանրապետութիւնը խստօրէն դատապարտում է այս ահաբեկչութիւնը եւ անընդունելի է համարում բռնութեան ցանկացած դրսեւորում։
Խնդրում եմ Հայաստանի ժողովրդի եւ անձամբ իմ անունից կարեկցանքի եւ զօրակցութեան խօսքեր փոխանցել զոհուածների ընտանիքներին եւ մերձաւորներին, իսկ բոլոր տուժածներին մաղթում եմ շուտափոյթ ապաքինում»։