image

Իսրայելում Ռուսաստանի Դաշնության դեսպանն այցելել է Երուսաղեմի Հայոց Պատրիարքարան

Իսրայելում Ռուսաստանի Դաշնության դեսպանն  այցելել է  Երուսաղեմի  Հայոց Պատրիարքարան

Հունվարի 4-ին, Երուսաղեմի Հայոց պատրիարքարան այցելեց Իսրայելում Ռուսաստանի Դաշնության դեսպան տիար Անատոլի Վիկտորովը և հանդիպեց Երուսաղեմի Հայ պատրիարք Ամեն. Տ. Նուրհան արք. Մանուկյանի հետ:

 Հանդիպման ընթացքում, տիար Վիկտորովը Պատրիարք Սրբազանին փոխանցեց Ռուսաստանի Դաշնության նախագահ տիար Վլադիմիր Պուտինին ուղղած իր 20 նոյեմբեր, 2020 թվակիր նամակի պատասխանը, որի բովանդակությունը հետևյալն է.Նախագահի անունից իմ երախտագիտությունն եմ հայտնում Լեռնային Ղարաբաղի խնդրի վերաբերյալ ձեր 20 նոյեմբեր, 2020 թվակիր նամակի համար:Ցանկանում եմ ձեզ տեղեկացնել, որ նամակում տեղ գտած ձեր նկատառումները հաշվի են առնվել: Առանձնաբար ուզում եմ ընդգծել, որ ռուսական ղեկավարությունը հատուկ հսկողության տակ է պահում փախստականների ապահով վերադարձը իրենց բնակարաններ, Լեռնային Ղարաբաղի շրջանում գտնվող մշակութային և կրոնական հուշարձանների պաշտպանությունը, ինչպես նաև այս շրջանի կարգավիճակի կարգավորումը, երբ դրա պայմանները հասունանան: