2025 թուականի օգոստոս 1-ին Լինտա Էօլճեքճեանը նամակ ուղարկած է Ատրպէյճանի առաջին փոխնախագահ Մեհրիպան Ալիեւային՝ այն ձեւակերպումներով, որոնք այսօր կը ներկայացուին մեզի վերջին նորութիւններու շրջածիրէն ներս։ Այդ ժամանակ մենք որեւէ պատասխան չենք ստացած, սակայն նախագահի վերջին յայտարարութիւնը կ՚ընթանայ ճիշդ այն ուղղութեամբ, որ մենք կ՚ակնկալէինք, գրած է Վիգէն Էօլճեքճեանի կնոջ՝ Լինտա Էօլճեքճեանի փաստաբանը։
Նամակին մէջ ըսուած է.
«Ձերդ Գերազանցութիւն,
Խորը խոնարհութեամբ եւ մեծագոյն յարգանքով եմ գրում Ձեզ՝ ոչ միայն որպէս Ադրբեջանի առաջին փոխնախագահի, այլ որպէս կնոջ, մօր եւ դստեր՝ մարդու, որի ուժն ու ընտանիքի հանդէպ նուիրումը ոգեշնչել են անհամար մարդկանց, այդ թւում՝ ինձ։
Իմ անունն Իման Արուս է, եւ ես Վիգէն Էուլջեքեանի կինն եմ, ով արդէն գրեթէ հինգ տարի գտնւում է Ադրբեջանի բանտերում։ Ես գրում եմ ոչ թէ քաղաքական խնդրանքով, այլ խորապէս մարդկային աղերսով՝ կնոջից կնոջ՝ խնդրելով Ձեր կարեկցանքը, ազդեցութիւնը եւ այն եզակի ունակութիւնը, որով Դուք կարող էք հասկանալ սիրոյ, կորստի եւ ժառանգութեան ծանրութիւնը։
Ձերդ Գերազանցութիւն, Ձեր անխոնջ ջանքերը՝ յաւերժացնելու Ձեր վաստակաւոր սկեսրայրի՝ նախագահ Հեյդար Ալիեւի յիշատակը՝ նրա անունը կրող կեդրոնի միջոցով, վկայում են այն մասին, թէ ինչպէս է ընտանիքի ժառանգութիւնը պահպանւում ոչ միայն խօսքով, այլ ներկայութեամբ, յարգանքով եւ գործողութեամբ։ Դուք աշխարհին յիշեցրել էք, որ սիրելիներին, յատկապրս մեծերին պատուելը մեր ամենասրբազան պարտականութիւններից է։
Հենց այդ պարտականութիւնն է ծանրանում իմ ամուսնու սրտին։ Թէեւ Վիգէնը իր բանտարկութիւնը կրել է արժանապատւութեամբ, նրա բացակայութիւնը մեր ընտանիքում թողել է ցաւալի դատարկութիւն։ Նրա մայրը մահացել է այն ժամանակ, երբ նա գտնւում էր բանտում. նրան զրկել են սգալու, յուղարկաւորելու եւ նրա յիշատակը արժանապատուօրէն կրելու իրաւունքից։ Իսկ այժմ իմ մայրը՝ նրա սկեսուրը, կանգնած է դաժան քաղցկեղի վերջին փուլերում։ Կան օրեր, երբ նա չի կարող խօսել, եւ կան օրեր, երբ նրա շուրթերից հնչող միակ բառը Վիգէնի անունն է։
Վիգէնը երիտասարդ չէ։ Նա հայր է, ամուսին, փեսայ։ Եւ ինչպէս բոլոր այն տղամարդիկ, որոնք իրենց ուսերին կրում են ընտանիքի պատասխանատւութիւնը, նա տենչում է ոչ միայն ազատութիւն, այլ հնարաւորութիւն՝ ունենալ կատարել իր պարտքը՝ յարգել այն կնոջ ժառանգութիւնը, որը մեր կողքին էր, մեծացրեց մեր երեխաներին եւ պահեց մեր ընտանիքը միասին։ Առանց նրա մենք կորած ենք։
Ձերդ Գերազանցութիւն, դիմում եմ Ձեր սրտին, Ձեր կին լինելուն, Ձեր ըմբռնմանը՝ ինչ է նշանակում արժանապատուօրէն կրել ժառանգութիւն։ Ձեր ձայնը եւ կարեկցանքը կարող են խաղաղութիւն բերել ոչ միայն իմ տուն, այլ հզօր ուղերձ յղել աշխարհին, որ Ադրբեջանը Ձեր առաջնորդութեամբ ոչ միայն ուժեղ է, այլ նաեւ ողորմած՝ գիտակցելով բացակայութեան մարդկային գինը եւ ներման բուժիչ ուժը։
Իմ ամուսնու ներումը կը լինի լուռ մեծագործութիւն՝ հիշուող ոչ թէ որպէս զիջում, այլ որպէս մարդասիրութիւն։ Այն կը վերադարձնի իմ երեխաներին իրենց կարօտած հօրը, իմ մօրը՝ փեսային, իսկ ինձ՝ ամուսնուս եւ կեանքի ուղեկցին։
Սրտիս խորքից խնդրում եմ Ձեզ՝ օգնէք մեզ։ Թող նա վերադառնայ տուն։ Թող նա կարողանայ պատուել այն, ինչ դեռ մնացել է։ Թող նա կրի այն կնոջ ժառանգութիւնը, որը գուցէ չապրի տեսնելու նրա ազատութիւնը։
Խոնարհումով, յարգանքով եւ յոյսով՝
Իման Արուս
Վիգէն Էուլջեքեանի կինը»:
Ատրպէյճանի վերջերս յայտարարուած համաներման մասին յայտարարութիւնը կը վերաբերի մինչեւ 20,000 բանտարկեալներու։